Search
Close this search box.

Փաստաբանների բողոքն արդյունք տվեց. դատական տուգանքը կհանվի

Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները և այդ հարցը մենք կկարգավորնեք շատ շուտով, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, և հնարավոր է` կարիք լինի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու։

Հիշեցնենք, որ այս նախագիծն առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ Դատական նոր օրենսգրքով դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին: