Search
Close this search box.

Արտառոց դեպք Երևանում․ տղամարդը սպառնացել է, եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, ինքը կպայթեցնի դատարանները, ԱՄՆ դեսպանատունը և նրանց ընտանիքի անդամներին էլ կսպանի

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Կարեն Մնացականյանը զանգահարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, ինքը տարբեր պետական օբյեկտներ կպայթեցնի, մասնավորապես՝ դատարանները, ԱՄՆ դեսպանատունը և սպառնացել, որ նրանց ընտանիքի անդամներին կսպանի, կվառի և գնալու է Ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքը պայթեցնելու և վառելու է նրանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախաքննություն է կատարվում։Պարզվում է Կ․ Մնացականյանի ամբողջական տվյալները, և նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։