Search
Close this search box.

ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել․ մանրամասներ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ն կալանավորվել է նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200 000 դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022-ի մայիսի 30-ին, գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերոհիշյալ պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար նրանից ստացել է 448 600 դրամ կաշառք։ Այս գումարը ևս փոխանցվել է նրա կնոջ բանկային հաշվեհամարին:
2023թ. փետրվարի 28-ին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ:

2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը), իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
Նախաքննոթյունը շարունակվում է: