Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի հաշվապահության սարսափները. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի համար օրենքները, իրավական նորմերը, կարգերն ու ընթացակարգերը շրջանցելը վաղուց դարձել է կենսակերպ, հետևաբար նա երբեք չի կարող ինչ-որ պահի հետ կանգնել իր վատ սովորություններից…ԿԳՆ համապատասխան հանձնաժողովը 2017թ-ի հոկտեմբերի 2-4-ը համալսարանում էր, և ի զարմանս հանձնաժողովի` համալսարանը չուներ գիտական խորհրդի աշխատանքային պլան, ինչը վկայում էր համալսարանի ոչ կանոնակարգված, տարերային, կամայական գործունեության մասին…Հավելեմ,որ բոլոր հայաստանյան բուհերում աշխատանքային պլաններն ընդունվում են ուսումնական տարուն ընդառաջ՝օգոստոսի վերջին հրավիրված գիտխորհրդի առաջին նիստի ժամանակ…Սակայն դա վերաբերում է նորմալ բուհերին և ադեկվատ ռեկտորներին…ՇՊՆ-ն արդեն 2 տարի է նորմալ բուհերի ցանկում չէ,իսկ Սահակ Մինասյանի ադեկվատության մասին խոսելն ավելորդ է…
Ռեկտորի նման գործունեությունը քարուքանդ արեց համալսարանի կառավարման ամբողջ համակարգը և ուսումնական գործընթացը…Միայն ԿԳՆ հանձնախմբի այցից հետո՝2017 թ-ի նոյեմբերի 16-ին հաստատվեց համալսարանի գիտական խորհրդի աշխատանքային պլանը 2017 թ-ի նոյեմբեր-2018 թ-ի մայիս ամիսների համար (տես լուսանկարը)…Այսպիսի խայտառակություն ոչ մի բուհում չկա…Կոմունիստական դարաշրջանի մանր չինովնիկի հոգեբանությամբ ապրող ռեկտորի հավատամքը, իհարկե, նեղն ընկածին բնորոշ 5-րոպեանոց ճարպկությունն է, այսինքն` վերադասին ցույց տալ, որ բացթողումն արագ շտկվել է, և բուհում ամեն ինչ իդեալական է,ինչպես նա վարվեց ուսումնական պլանների և դասաբաշխումների հետ…
Սակայն կրթական գործի Կոլումբոս ռեկտորի սարքած հապճեպ և անիրատեսական աշխատանքային պլանը գրեթե չի իրականացվում…Այն մնացել է թղթի վրա,ինչպես շատ այլ պարտականություններ,որոնք Սահակ Մինասյանը ստանձնել էր շատ արագ վերացնել…
Հատկապես ռեկտորը խուսափում է ֆինանսներին վերաբերող հարցերից,որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն մեծ ռիսկեր…
Հայաստանի բոլոր բուհերի (ԵՊՀ, ՀՊՄՀ,ՀՊՀ,ՎՊՀ և այլն) կայքերում յուրաքանչյուր հաշվետու տարվա դեկտեմբեր ամսից թափանցիկ տեղադրված է բուհի նախորդ տարվա բյուջեի կատարողականը, իսկ ՇՊՀ-ում չկա ոչ միայն 2017 թ.-ի, այլև 2016 թ-ի բյուջեների կատարողականների հաշվետվությունները: 2017 թ-ի ամբողջ ընթացքում ՇՊՀ կայքէջում չտեղադրվեցին գնումների ընթացակարգերը` մասնակիցների հայտեր, արձանագրություններ, պայմանագրեր, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր, այն դեպքում, երբ բուհի վերակազմավորումը հիմնադրամի էլ ավելի թափանցիկ պետք է դարձներ համալսարանի գործունեությունը: 2016 թ-ի երկրորդ կեսին բուհ ժամանած ռեկտորը կարճ ժամկետում այնպիսի ֆինանսական կամայականություններ իրականացրեց, որ երբեք չի ուզենա սեփական ցանկությամբ հաշվետու լինել պետությանը,հասարակությանը և բուհի աշխատակիցներին: 2017 թ-ի մասին էլ չասեմ, թե կամայականություններն ինչ աստիճանի հասան: Համաձայն բուհի գիտխորհրդի աշխատանքային պլանի` 2017 թ. դեկտեմբերին գիտական խորհրդում գլխավոր հաշվապահ Ռաֆֆի Քալաջյանը պետք է հաղորդում ներկայացներ համալսարանի եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի (հունվար-նոյեմբեր) մասին, սակայն գիտխորհրդի նախագահ ռեկտորը կրկին անտեսեց իր պարտականությունը (տես լուսանկարը): Պարոն Ռաֆֆին,ով հայտնի է որպես հմուտ ֆինանսական կեղծարար,Սահակ Մինասյանի հետ համագործակցում է շատ վաղուց և իր “հմտությունների” համար նշանակվեց համալսարանի գլխավոր հաշվապահ՝ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով`գրեթե 2-3 անգամ ավելի,քան ստանում են մեր բուհի գիտությունների դոկտորները և դոցենտները… Հավելեմ,որ բուհի հաշվապահության լույսերը անջատվում են շատ ուշ,երբ գյումրեցիներից շատերը քնած են.պարոն աուդիտոր-հաշվապահ Ռաֆֆին և իր ընկերուհիները օրնիբուն զբաղված են ֆինանսական կեղծիքներով՝ օրինականացնելով և մեղմելով ռեկտորի կողմից կազմակերպված ՇՊՀ-ի թալանը…
Ռեկտորն ամեն անգամ հաստատում է, որ վեր է բոլոր օրենքներից ու կարգերից: Համոզված եմ, որ եթե հաշվետվություն լիներ, ապա ռեկտորն իրեն բնորոշ աշխատաոճով գիտխորհրդում այլ հաղորդում կներկայացներ, իսկ բուհի կայքէջում այլ հաշվետվություն կհրամցներ: 2018 հունվարի 31-ի գիտական խորհրդի նիստում նույնպես բյուջեի կատարողականի հաշվետվություն չի լինելու…
Հայաստանի մյուս բուհերը 2017 թ. դեկտեմբերի վերջին թափանցիկ տեղադրել են արդեն 2018 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, իսկ ՇՊՀ ռեկտորը զբաղված էր ամանորյա երգ ու պարով,պրիմիտիվ հաշվետվություն-տեսահոլովակի պատրաստմամբ և բուհական ոլորտին չվերաբերող այլ գործերով…
Անշուշտ, այս ամենը խոսում է այն մասին, որ Մինասյանը կրկին փաստաթղթեր է կեղծում բուհում այս պահին գտնվող հարազատ աուդիտորական ծառայության թողտվությամբ և իմիտացիա է ստեղծում,որ բուհում աշխատող աուդիտորները շատ խիստ են և իր հետ կապ չունեն…Այնինչ,արդեն գրել ենք,որ այդ նույն աուդիտորները նույն Ռաֆֆի Քալաջյանի հետ միասին Սահակ Մինասյանի հրավերով աշխատել են բուհում 2016 թ-ի հուլիսին…Ռեկտորի համար կարևորը բուհում կատարվող ժամանցային միջոցառումներն են, որոնց պատճառով համալսարանը դարձել է զվարճավայր:
Իսկ այդ ընթացքում Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ փոշիացվում է ՇՊՀ բյուջեն,որին Սահակ Մինասյանը վերաբերվում է որպես անձնական քսակի…
Հ.Գ.2017թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնելու նապատակով ևս հայտարարվել էր մրցույթ (http://shsu.am/news-01-08-2018/),որի արդյունքների մասին կրկին տեղեկություններ չկան,այնինչ արդեն հունվարի 25-ին հայտերի ընդունումն ավարտվել են…Սակայն մրցույթի արդյունքները հրապարակված չեն…Ի տարբերություն 2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնելու մրցույթի հայտարարության,սույն հայտարարության մեջ չի նշվում,թե մրցույթի հաղթողը երբ է պարզ լինելու…Միայն նշվում է,որ հաղթող կազմակերպությունը իր եզրակացությունը պետք է հրապարակի ոչ ուշ, քան 2018թ. մարտի 10-ը…
Հետաքրքիր է ստացվում.2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնելու և արդյունքները հրապարակելու համար Սահակ Մինասյանը հաղթող կազմակերպությանը տրամադրել էր ընդամենը 23 օր,իսկ 2017 թ-ի աուդիտի համար կոնկրետ ժամկետներ չկան,չկան նաև տեղեկություններ,թե երբ է պարզվելու հաղթողը,սակայն հայտերի ընդունման վերջնաժամկետ՝հունվարի 25-ից հետո մինչև մարտի 10-ը՝44 օր է…Պարզից էլ պարզ է,որ Սահակ Մինասյանն ամենամեծ ֆինանսական չարաշահումները գործել է 2017 թ-ին և բավական ժամանակ է անհրաժեշտ,որ կեղծվեն համապատասխան փաստաթղթերը…Դրա համար էլ այդպիսի տարբերություն կա 2016 և 2017 թվականների ֆինանսական աուդիտ անցկացնելու ժամկետների և դրանց արդյունքների հարապարակման միջև…

Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:
Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:
 Գագիկ Համբարյան