Search
Close this search box.

Երբ այցելում եմ հայ-ադրբեջանական սահման, որևէ մեկը չի նկատում, փոխարենը՝ նկատում են բաց ոտքերս. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասին զայրացրել է այն փաստը, որ համացանցում  տարածվել  է «Մի գնա» երգի իր կատարումը։ Երգչուհին Instagram-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Երբ ես կարևոր գործեր եմ անում, օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային զորամասեր այցելություններ, մագլցում եմ խրամատներով, որպեսզի շփվեմ զինվորների հետ, հիվանդանոցներում այցելում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին ևայլն… Դա որևէ մեկը չի նկատում, փոխարենը՝ իմ լողազգեստով լուսանկարները, ելույթները, որոնց ժամանակ երգում եմ ներքնազգեստով և բացում եմ ոտքերս, առանց դիմահարդարման լուսանկարներս, այդ ամենը արագորեն տարածվում է համացանցում»: