Search
Close this search box.

Պուտինը զեկույցներ է ստանում Բրյանսկի մարզի իրավիճակի մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստանում է ԱԴԾ-ի, պաշտպանության նախարարության եւ «Ռոսգվարդիայի» զեկույցները Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջանի իրավիճակի մասին, որտեղ թափանցել են ուկրաինացի դիվերսանտները, հինգշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Պուտինը Կրեմլում է, նա ստանում է ուժային գերատեսչությունների մշտական զեկույցները։ Մասնավորապես, նրան զեկուցում են ԱԴԾ-ի ղեկավար [Ալեքսանդր] Բորտնիկովը, պաշտպանության նախարար [Սերգեյ] Շոյգուն եւ «Ռոսգվարդիայի» ղեկավար [Վիկտոր] Զոլոտովը։ Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք ծավալվում են Բրյանսկի մարզում՝ ուկրաինացի զինյալների գրոհի հետ կապված»,- ասել է Պեսկովը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Պուտինը տեղում իրավիճակի մասին զեկույցներ է ստանում Բրյանսկի նահանգապետից՝ ուկրաինացի դիվերսանտների ներխուժումից հետո։

Պեսկովը ահաբեկիչների գրոհ է անվանել Բրյանսկի մարզում ուկրաինացի դիվերսանտների գործողությունները, «այժմ ահաբեկիչներին վնասազերծում են»։ Ուժային գերատեսչությունները կպարզեն Բրյանսկի մարզում տեղի ունեցածի հանգամանքները, պետք է ստույգ պարզել, թե ով է կատարել դիվերսիան, ավելացրել է Պեսկովը։