Search
Close this search box.

ՊԵԿ-ը` Ռուստամ Բադասյանի սպասվող հրաժարականի լուրի մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը, որը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, որևէ աղերս չունի իրականության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ՊԵԿ-ից։

«ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը»,- նշեցին ՊԵԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ն իր տեղեկություններով հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է տալու։