Search
Close this search box.

Հիմա Ադրբեջանը ինչ է պահանջում Հայաստանից

2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը, համաձայն Էներգետիկ խարտիայի պայմանագրի, միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ։ Ինչպես հաղորդում է apa.az-ը՝ վկայակոչելով ԱՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում է «ֆինանսական փոխհատուցում Էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար՝ Ադրբեջանի տարածքները Հայաստանի կողմից 1991 թվականից մինչեւ 2020 թվականը գրեթե 30 տարվա ապօրինի օկուպացիայի ընթացքում»։

«Նշվեց, որ Հայաստանի ապօրինի շահագործած ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Տերտերի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է Տերտերչայ գետի Սարսանգի ջրամբարի վրա։ 1994 թվականին Հայաստանը գրավեց Սարսանգի ջրամբարը եւ Տերտերի հիդրոէլեկտրակայանը Ադրբեջանի ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի ժամանակ։ Ընդգծվել է, որ նաեւ օկուպացիայի ժամանակ, առանց թույլտվության, Հայաստանը կառուցել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում։ Տերտերի հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ, այս չարտոնված օբյեկտներից արտադրությունը «արտահանման աղբյուր» էր Հայաստան։ Ադրբեջանին պատկանող հիդրոէներգետիկ պաշարների ապօրինի շահագործումը հեշտացնելու նպատակով Հայաստանը ստեղծեց նախկին օկուպացված տարածքներից Հայաստան էլեկտրաէներգիայի բաշխման «մեկ համակարգ», «կարգավորեց Հայաստանի տարածքից էլեկտրաէներգիայի օրական արտադրության ծավալը» եւ թողարկեց ֆիկտիվ « լիցենզիաներ» էներգետիկ ընկերություններին` գործող օբյեկտները շահագործելու համար: Նշվել է, որ օկուպացիայի ժամանակ Հայաստանն անօրինական կերպով շահագործել է Ադրբեջանի Տերտերի շրջանում գտնվող Չարդաղլու ածխի հանքավայրը՝ այնտեղ արդյունահանվող ածուխը Երեւանի ՋԷԿ-ում օգտագործելու համար», – մեջբերում է հրատարակությունը։

Այս Բաժնից