Search
Close this search box.

Խոշոր բիզնեսը Հայաստանից փախչում է․ Բիզնեսն առնետի հատկանիշ ունի. սպասվելիք աղետն առաջինն է զգում

Նիկոլական վակխանալիայի մեջ շատ քչերն են նկատում, թե 《ժողովրդավարության բաստիոն》ՀՀ֊ից ոնց է փախչում խոշոր բիզնեսը։

֊ «Ռոսգոսստրախ-Արմ­ենիա»֊ ն գնաց (ռուսական խոշորագույն ընկերությանը հունվարից սկսած ինչ֊որ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ­Ը է փոխարինել),
֊ Բիլայնը գնաց (Նիդերլանդական խոշորագույն ընկերությանը փոխարինեց Թիմը),
֊ Երևանի կոնյակի գործարանը ֆրանսիացիները ծախում են,
֊ ՎիվաՍել֊ՄՏՍ֊ը ռուսները ծախում են։

Այսինքն` օտարերկրացիները ծախում են իրենց բիզնեսներն ու գնում Հայաստանից։
Բիզնեսն առնետի հատկանիշ ունի. սպասվելիք աղետն առաջինն է զգում և արձագանքում։
Ո՞վ կմնա մի երկրում, որի գոյությունը տառացիորեն կարող է վերջանալ Սյունիքի 24 կմ֊ոց պարանոցին ընդամենը մեկ (վերջին) հարվածից։

Մյուս կողմից` ՀՀ ֊ ում ոչ միայն օր֊օրի ծաղկում և իրենց լավ են զգում, այլև վարդագույն սպասելիքներ ունեն միայն Նիկոլին շրջապատող թրքալեզ մի քանի խոշոր օլիգարխներ ու նրանց արբանյակները։
Վերջիններս խրախճանքի մեջ են, քանզի հայրենիք, ազգ ու արժանապատվություն չճանաչող այդ ստրուկ տեսակի համար միշտ էլ հաճելի է եղել լիզել թուրք փաշաների կոշիկներն ու շահույթ ստանալ, քանզի դրանց համար միևնույն է` յան֊ո՞վ կվերջանան իրենց ազգանունները, թե՞ օղլի֊ով։

Նրանք այդ ամենի մասին բացեիբաց հայտարարում են ու Մեծ թուրանի ճամփան լիզելու մոլուցքը շուրթերին սպասում թուրք փաշաներին…
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից