Search
Close this search box.

«Շտապ. ադրբեջանցիներն առաջարկում են Բերձորում պաշտոնապես տեղադրել ադրբեջանական ՊԵՏԱԿԱՆ անցակետեր». Արման Աբովյան

Շտապ։
Համաձայն որոշ արտահոսքերի, Մյունխենուն տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև֊Բլինկեն հանդիպման ժամանակ թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի ներկայացուցիչ Իլհամ Ալիևը՜ առաջարկել է լեգիտիմացնել Բերձորի շրջանում (Լաչինի միջանցք) տեղի ունեցող շրջափակումը ,այսինքն ադրբեջանցիները առաջարկում են պաշտոնապես տեղադրել ադրբեջանական ՊԵՏԱԿԱՆ անցակետեր։

Ավելորդ է ասել, որ եթե դա տեղի ունենա ապա Արցախի ֆիզիկական գոյությունը կդադարի շատ կարճ ժամանակում։
Համաձայն նույն արտահոսքերի, ամերիկացիները և եվրոպացիները դեմ չեն թուրք֊ադրբեջանական առաջարկին ,այսինքն Արցախի ոչնչացման լեգիտիմացմանը։
Հայկական կողմի արձագանքի մասին այս պահին հայտնի չէ։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան