Search
Close this search box.

Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը. Սասուն Միքայելյան

Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փողը հավաքող հավաքարար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ավելի վաղ արված հայտարարությանը։

«Դու որ խոսում ես, մի քիչ քո չափով խոսիր, սաղ օրը Ծաղկաձորներում քարշ ես գալիս, եկել Հյուսիսային պողոտայում ապրում ես ու հայրենասիրությունից ես խաղում։ Բա էսօր Արցախը ծանր վիճակում է, էդ էլիտան ինչի՞ չի գնում Արցախ, բա ղարաբաղյան կլանը թող գնա Արցախ, Հայաստա՞նն է ձեզ պետք, թե՝ Արցախը, ես մինչեւ հիմա չեմ հասկանում»,- ասել է Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահը բանակի գեներալներին մեղադրել է թալանի մեջ, ընդգծելով, որ այն ժամանակ տենդերները շահում էին ոչ պատահական մարդիկ։

«Ամեն մարդ իր տենդերն ուներ, ամեն մարդ իր գործն ուներ բանակում, իր բաժինն ուներ, ես դրա համար եմ ասել, որ սպարապետից հետո բանակ չենք ունեցել։ Որ թողեիր զորամասերն էլ կծախեին ու կուտեին»,- նշել է Սասուն Միքայելյանն ու հավելել, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո էլ է թալան եղել։

«Անհատական ամեն ինչ կա մոտս, ուղղակի ես չեմ ուզում ինչ-որ բաներ հրապարակել։ Ուզում եմ ասել՝ տեղերումդ մնացեք»,- նշել է Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ավելի վաղ արած հայտարարությանը։

«Երկու տարի առաջ Ռուսաստանից Նեմեց Ռուբոն ինձ Ռեմբո էր անվանում, արա, Ռեմբոն դուք եք, որ կարաք ձեր օբյեկտներում հայոց բանակի սպային ծեծել ու սպանել։ Ես Ռեմբո չեմ, ես իմ երկրի պաշտպանն եմ ու մինչեւ էսօր իմ ուղին չեմ փոխել»,- ասել է Միքայելյանը։