Search
Close this search box.

Որքան են վարձատրվում Սամվել Ալեքսանյանի աշխատողները

Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե Սամվել ԱԼեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բաձված բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունից հետ են ուղարկվել Հայաստան:
Պատճառը այդ ապրանքների բարձր արժեքն է, որոնք մրցունակ չեն ռուսական շուկայում»:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը շուտափույթ հերքել է այդ տեղեկատվությունը.«Մենք, ինչպես մյուս բոլոր ընկերությունների, այնպես էլ «Ալեքս տեքստիլ» ընկերության հետ ամենօրյա կապի մեջ ենք` կապված իրենց խնդիրների հետ: Ամբողջ տեղեկատվությունը նաև ընկերությունը տրամադրում է մեզ, սակայն նման տեղեկատվություն մենք չունենք: Ես կարծում եմ, որ դա այդպես չէ, որովհետև ընկերությունը բավականին լուրջ արտահանման ծավալներ ունի, աշխատում է հիմնականում ռուսական շուկայի հետ»,-ասել է Եգանյանը:

Նշենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը Սամվել Ալեքսանյանի բիզնեսներից մեկն է, արտադրանքը սպառվում է նաև Հայաստանում: Այն, որ հայստանյան շուկայում Ալեքսանյանի ընկերության արտադրանքն այնքան էլ մեծ սպառում չունի՝ իր թանկ լինելու պատճառով, երկու կարծիք չկա: Միաժամանակ, որքան էլ խոսեն, թե ընկերությունը հագեցած է ոլորտի համար ամենաժամանակակից սարքավորումներով, միևնույնն է, կա մի լուրջ խնդիր, որն առկա է Սամվել Ալեքսանյանի գրեթե բոլոր ընկերություններում` դա մարդկային ռեսուրսի աշխատաժամերն ու դրան համարժեք վարձատրությունն է: Օրինակ՝ նույն տեքստիլում 9-10 ժամ աշխատելու դիմաց աշխատավարձը կազմում է 60 000- 80 000 դրամ, մեկ այլ ընկերությունում` ժամը 8-ից 23.00 աշխատելու դեպքում` 80 000 դրամ: Այստեղ է խնդիրը կուտակվում, այնպես որ, կարևոր չէ, թե մի մեքենա ապրանք հասավ Ռուսաստան, թե ետ եկավ: Ուշագրավն այն է, որ Սամվել Ալեքսանյանի մոտ ճորտատիրական կարգերը մնայուն տեղ են զբաղեցնում: