Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զինամթերքով։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Հարվածները հասել են նպատակին։ Նշանառված բոլոր օբյեկտները խոցված են», – ասել են գերատեսչությունից։

ՊՆ-ում պարզաբանել են, որ հարվածի հետևանքով խախտվել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների վառելիքի մատակարարումը, զգալիորեն կրճատվել են Ուկրաինայում պայթուցիկ նյութերի, վառոդների և կոշտ հրթիռային վառելիքի արտադրության հնարավորությունները: