Search
Close this search box.

Էդվարդ Նալբանդյանը՝ իր նախկին խորհրդականի՝ Ռոբսոնի դիվանագիտական աշխատանքի մասին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի մանրամասնել, թե ի՞նչ խորհուրդներ էր իրեն տալիս «Սոչիի նայողը»՝ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով: «Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը: Եվ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»,-նշել է նա:

 Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը և ունեցել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Իսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանեց նրա դեմ: Ըստ պատժամիջոցների՝ Թաթուլյանին արգելվեց ԱՄՆ-ի տարածքում զբաղվել բիզնեսով, մուտք գործել ԱՄՆ, իսկ այնտեղ ունեցած նրա հաշիվները սառեցվեցին: