Search
Close this search box.

Վրաստանում ևս երկրաշարժ գրանցվեց

Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00։02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիս քաղաքի մոտակայքում` 10 կմ խորության վրա:

Վրաստանում նախորդ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 12-ին (3.1 մագնիտուդ)։
Վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը (6,2 մագնիտուդ) Վրաստանում տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին: