Search
Close this search box.

«Արարատ Միրզոյանը կայցելի Թուրքիա` մեր երկրին համերաշխություն ցույց տալու և իր ցավակցությունները հայտնելու նպատակով»․ Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշված է․

«Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի փետրվարի 15-ին կայցելի մեր երկիր՝ մեր երկրին համերաշխություն ցույց տալու և իր ցավակցությունները հայտնելու նպատակով։

Նախարար Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած հանդիպումներից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ շարունակվում են Հայաստանից որոնողափրկարարական խմբի աշխատանքները։