Search
Close this search box.

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը. Սարգիս Խանդանյան

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը, այս մասին այսօր խոսել է ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Վերջերս, նշել է պատգամավորը, առաջարկություններ են ստացվել ադրբեջանական կողմից։

«Ներկայում այդ առաջարկությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում… Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»,- ասել է Խանդանյանը։
Նա, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, ասաց, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել:

«Ցանկության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել, շահագործել ճանապարհները և հուսանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին, և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Կան որոշակի խնդիրներ Մարգարայի կամրջի ամրացման, վերանորոգման հետ կապված։ Լավ լուրն այն է, որ տեսանք՝ անցանելի է կամուրջը և եթե որոշում կայացվի սահմանը բացելու կամ 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու, ապա շատ մեծ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այն լիակատար անցանելի լինի»,-ավելացրեց Խանդանյանը։