Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ռուսական արբանյակը տիեզերքից ֆիքսել է Թուրքիայում երկրաշարժից հետո առաջացած տեկտոնական խզվածքը

Ռուսական արբանյակը լուսանկարել է հզոր և ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում առաջացած տեկտոնական խզվածքը։

Լուսանկարը հրապարակվել է «Ռոսկոսմոս»-ի պաշտոնական թելեգրամյան ալիքում։

«Մենք շարունակում ենք Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի հետևանքների տիեզերական մշտադիտարկումը»,- ասվում է «Կանոպուս Վ» արբանյակից ստացված նկարի վերնագրում։

Համեմատության համար «Ռոսկոսմոս»-ը ներկայացել է նաև ռուսական «Ռեսուրս Պ» արբանյակից՝ 2021 թվականի հուլիսին արված լուսանկարը։

Նախօրեին Habertürk հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում 200 մետր երկարությամբ և 30 մետր խորությամբ հսկա տեկտոնական խզվածքի ձևավորման մասին։