Search
Close this search box.

Թուրքիայի իշխանությունը բայրաքթարներ է օդ բարձրացրել

Թուրքիայի երկնքում, մասնավորապես երկրաշարժի գոտու երկնքում 9 միավոր բայրաքթար իրականացնում են հետախուզական թռիչքներ։

Քանի որ մինչև հիմա հնարավոր չէ ցամաքային ճանապարհով հասնել աղետի գոտի, Թուրքիայի իշխանությունը որոշել է բայրաքթարներին օդ բարձրացնել։ Իսկ այդ որոշումն էլ կայացվել է նրա համար, քանի որ ամպամածությունը, եղանակային վատ պամանները թույլ չէին տալիս, որ ուղղաթիռները, կամ ինքնաթիռները օդ բարձրացվեն։

Ըստ էության , ամեն նահանգի մեկ բայրաքթար է հասել, սակայն երկրաշարժի գոտի, և արտակարգ դրություն է հայտարարվել 10 նահանգում։ Ինչու՞ 9 բայրաքթար, այլ ոչ 10 :

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից