Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դավիթաշենում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումատակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մուրացանյանի և Հովհաննես Սաֆարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոկայանատեղիում հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Դեպքի փաստով՝ քննչական բաժնում՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։