Search
Close this search box.

Թուրքիայում լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի ուղարկած օգնությանը

Թուրքական լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի օգնությանը։

Թուրքական լրատվամիջոցներում պարզապես տեղ է գտել հայտարարություն, որտեղ նշվել են բազմաթիվ երկրների ղեկավարների հեռախոսազրույցները նախագահ Էրդողանի հետ, որի շարքում հիշատակվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։

Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: