Search
Close this search box.

Հրդեհ Երևանի մանկապարտեզներից մեկում

Փետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը և Հոգեբանական 
աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին: