Search
Close this search box.

Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր

Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 114ա տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման բաժնի հերթապահ խումբը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` պատասխանատու Վելյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։Հրդեհի հետևանքով նշված տանն, ըստ նախնական տեղեկությունների, վարձակալական հիմունքներով բնակվող 59-ամյա Մերուժան Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Լևոնյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։

Այս Բաժնից