Search
Close this search box.

Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը Շմայսի 22-ամյա տղան է

Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Կենտորոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ 

Ոստիկանների օպերատիվության արդյունքում նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվում մի խումբ երիտասարդներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։

Վերջիներս կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. հայհոյանքներ են հնչեցրել միմյանց և փոխադարձ հարվածներ հասցրել։Նշված անձինք նախապատրասված նյութերով Ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։

Այս Բաժնից