Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 4-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,28 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398.50 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.08 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 421.11 դրամ է, այն արժեզրկվել է 4.31 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 437,69 դրամ միջին գնով, ինչը 3,52 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.44 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.83 դրամ միջին գնով, փետրվարի 3-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467,78 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 6,83 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 5,89 դրամ՝ կազմելով 495,03 դրամ։