Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինչ է կատարվում «Տեցի կռուգում»

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գործող՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի հարևանությամբ գտնվող ամբարում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Թե ինչն է եղել ամբարում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։