Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծել է հիվանդանոցներից մեկը. կան զոհեր ու վիրավորներ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայրի հիվանդանոցին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ գնդակոծված բուժհաստատությունում քաղաքացիական և զինվորական բժիշկներն ամիսներ շարունակ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում տեղի բնակչությանն ու զինծառայողներին:

«Բեկորային-ֆուգասային մարտական մասով ռեակտիվ արկերի՝ շենքի վրաընկնելու հետևանքով 14 մարդ է մահացել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հիվանդանոցի 24 բուժառուներն ու բուժանձնակազմը», – նշել են ՌԴ ՊՆ-ում:
Տուժածներին այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում։