Search
Close this search box.

Արթուր Օսիկյանը ազատվել է աշխատանքից. ինչ է սպասվում նրան

forrights.am կայքի տեղեկություններով այսօր աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը։

Տեղեկությունը ոչ հերքել և ոչ էլ հաստատել են Արդարադատության նախարարությունը՝ ուղղորդելով Քրեակատարողական վարչության մամուլի ծառայություն։

Սակայն Գոռ Ղլեչյանի հեռախոսամարն անհասանելի էր այլևս։ Նշենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետը նշանակվում և պաշտոնից ազատվում է նախագահի հրամանով։ Ըստ տեղեկությունների՝ Արթուր Օսիկյանը տեղափոխվելու է ոստիկանական համակարգ՝ իր նախկին պաշտոնին։