Search
Close this search box.

Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել է

Երբ անցյալ տարվա մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել հանրապետությունում հայտնի արտաշատցի «Գազի Հովոյի» նկատմամբ, շատերը թերահավատ էին ու աղմկահարույց դեպքի մասին համացանցում ակտիվ քննարկում էին ծավալում, թե հանցագործությունը չի բացահայտվի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

«Օրեր առաջ Վրաստանի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը, ում դեռ այն ժամանակ ներկայիս ՀՀ ներքին գործերի նախարար, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով՝ ՀՀ ոստիկանապետի այն ժամանակվա առաջին տեղակալ, ներկայիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ Վրաստանում իրականացրել էին հատուկ օպերացիա ու այնտեղ հայտնաբերել ու ձերբակալել էին Ռ․ Խաչատրյանին»։

Օրեր առաջ Ռ․ Խաչատրյանն արտահանձնվել է Հայաստանին։ Ու այս պահին նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկում: