Search
Close this search box.

Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող հայ դահուկորդների անունները

Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:

Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:

Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: