Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած սպանությունից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբրահամ Արտաշյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավար, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 15-ին Գայի գյուղում՝ժողովրդին հայտնի «Մեյմանդարի շուկայում» Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա-ին սպանելու և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հ-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված կասկածյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Անդրանիկ Կ-ի նկատամբ։

Դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Անդրանիկ Կ-ն վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերատիվ տեղեկությունների, կային տուժածներ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում, տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել էին տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։ Մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։ Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն է։Դ