Search
Close this search box.

Երեկ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ Իջևանի ռեստորաններից մեկում քեֆ են արել ․ hraparak.am

Երեկ տրվեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման Իջևանի աշխատանքի մեկնարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում մասնակցեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իջևանում այնպիսի մեծ թվով պարեկային ծառայողներ են եղել, որ քաղաքը Սիցիլիա է հիշեցրել, մարդիկ անգամ անհանգստացել են այդ տեսարանից: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Չնայած նրան, որ Ազատ գյուղում այս իշխանությունների անգործության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ կերուխում են կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանայան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում: «Հրապարակի» իջևանյան աղբյուրները հայտնում են, որ իշխանական ներկայացուցիչները ժամեր շարունակ քեֆ են արել, այնպես, ասես ոչինչ չի եղել: