Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է ռուսական բիզնեսի մասնակցությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել է ԵՏՄ գործունեությունը և ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանում ազատ առևտրի գոտում:

«ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման, ԵՏՄ գործունեության հետ կապված հարցեր։

Անդրադարձել ենք նաև գյուղատենտեսության՝ մասնավորապես անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը: