Search
Close this search box.

Փաշինյանը հավաքել է ուժային կառույցների ղեկավարներին․ փակ նիստ է

MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրատապ կարգով փակ նիստ է հրավիրել ուժային կառույցների ղեկավարների հետ։ Այս պահին Կառավարության շենքում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը եւ այլ պաշտոնյաներ։

Դժվար է ենթադրել, թե հանդիպումն կոնկրետ ի՞նչ օրակարգի շուրջ է՝ 15 զինծառայողների հրկիզմա՞ն, պաշտպանության նախարար Պապիկյանի հնարավոր պաշտոնանկությա՞ն, շուրջ 40 օր բլոկադայի մեջ գտնվող Արցախի՞, թե Իլհամ Ալիեւի այսօրվա այն հայտարարության, որ Փաշինյանը մերժել է իր հետ հանդիպումը։

MediaHub-ի հարցմանն ի պատասխան Կառավարությունից չհերքեցին, որ նշված պաշտոնյաներն այս պահին Փաշինյանի մոտ են: Այլ մանրամասներ այս պահին չհայտնեցին: