Search
Close this search box.

Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին

Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ: Չեք գտնի այդպիսի երկիր, բանակի այդպիսի կացարան:

Գիտեք, թե սա միա՞կն է Հայաստանում: Ես նույնիսկ համոզված եմ, որ կորպուսի հրամանատարը այս կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել շտաբի պետին, նախարարին: Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին: Որովհետեւ վաղը ցանկացած միջադեպի համար ձեզ են պատասխանատվության ենթարկելու:

Զեկուցագրերում գրեք ամեն ինչի մասին, գիշերային տեսանելիության սարքերի մասին չմոռանաք նշել: Ու նաեւ զեկուցագրերի կրկնօրինակները անպայման պահեք ձեզ մոտ:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից