Search
Close this search box.

Պետք է սպասել Բաքվի նոր սադրանքների. Գագիկ Համբարյան

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է,որ փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ…Պոպովը նշել է,որ համանախագահները տարածաշրջան են ժամանելու հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Կրակովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության շրջանակներում…
“Ավանդույթ” է դարձել,երբ պաշտոնական Բաքուն տարածաշրջանային կարևոր այցերից,ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներից առաջ գնում է իրավիճակի լարման և սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական կամ Արցախի և Ադրբբեջանի սահմաններին…
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից առաջ Բաքվի կողմից զինադարարի խախտման պատճառով մենք ունեցանք զոհ և վիրավորներ…
Համոզված եմ,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ ևս Իլհամ Ալիևը սադրանքների կդիմի և կրկին այդ կերպ կփորձի համանախագահներին ցույց տալ,որ դժգոհ է բանակցային գործընթացից…
Հ.Գ.Իլհամ Ալիևի համար սեփական զինվորի կյանքը գրոշի արժեք չունի,սակայն մեզ համար ամեն մի կորուստ ողբերգություն է…

Գագիկ Համբարյան