Search
Close this search box.

Այսօր մահացած 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը տարի, մեկ ամսվա զինծառայող էր

Այսօր մահացած 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը Լոռու մարզի Հոբարձի բնակավայրից է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հոբարձի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոստոմ Ասրյանը տարի, մեկ ամսվա զինծառայող էր, ուներ քույր եւ եղբայր: Ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում:

«Ինչ ասեմ, շատ լավ երիտասարդ էր, ինչքան դրական բնավորության հատկանիշ կա, ինքն ուներ, չգիտեմ…»,-ասաց նա: