Search
Close this search box.

Որերորդ դեպքն է, հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում

Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի պատվիրակի միջև հարց ու պատասխանին, հետևյալ դիտարկումն է անում. «Այս էլ որերորդ դեպքն է, հենց նույն ԵԽԽՎ դահլիճում կամ միջազգային այլ բարձր հարթակում Արցախի մասով ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում, ամեն անգամ օգնելով նրան ավելի բացվել այդ հարցի մանրամասներով միջազգային հանրության համար:

Եթե մտածում են, որ իրենց հարցերով վնաս են պատճառում, ապա դա ժպիտ է առաջացնում, կարող են անընդհատ շարունակել նույն ոճով և միշտ բացվելու ֆորա տան:

Ես հիշում եմ նաև ադրբեջանցու նմանատիպ հարցը Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ նախորդ ելույթից հետո, Անվտանգության Մյունխենի համաժողովում ու նաև այս մեկը` 2010թ. Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Միշտ արդյունքը նույնն է եղել» :