Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Այսօր և առաջիկա չորս օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
Այսօր համեմատաբար տաք կլինի Սյունիքում, Տավուշում և Արցախում` +10 աստիճան։

Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։