Search
Close this search box.

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց․ Առավոտ

Aravot.am-ը գրում է.

Քանդակագործ Արթուր Գևորգյանը քիչ առաջ նոր գրառում կատարեց՝ նշելով, որ Կարապետը ձերբակալված է, նրան վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Կարապետ Պողոսյանին հիվանդանոց են տեղափոխել ձախ բազկի շրջանում կապտուկներով և ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Նա այժմ հետազոտվում է։ Թե որն է նրան բերման ենթարկելու, առավել ևս ձերբակալելու հիմքը, պաշտոնական տեղեկատվություն դեռ չեն տրամադրում, մեզ տեղեկություններ են հասել, որ որոշակի խնդիրներ կան պարեկների հետ կապված։