Search
Close this search box.

Վայոց ձորի մարզում ևս մեկնարկել է ձմեռային զորակոչը

Վայոց ձորի մարզում ևս մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, մեկնարկի արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, պատերազմի վետերաններ և հոգևորականներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել նորակոչիկներին, նշելով, որ նրանք մեկնում են համալրելու հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելու սրբազան պարտքը:

Մարզպետը նշել է նաև, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հայրենիքին ծառայելը պատիվ է, հպարտություն և վստահություն հայտնել, որ վայոցձորցի նորակոչիկները բարձր պատասխանատվությամբ ու փառքով կանցնեն պարտադիր զինվորական ծառայությունը և տուն կվերադառնան ավելի կոփված և ուժեղացած:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքներ են հղել նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ԳՇ 5-րդ ԲԿ հրամանատար Սմբատ Գրիգորյանը, Ռինդի միջնակարգ դպրոցի զինղեկ Խաչիկ Խաչատրյանը:
Օրհության կարգ է կատարել  Վայոց Ձորի թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Աշուղբաբյանը: