Search
Close this search box.

Հայաստանում ձյուն է գալիս

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Տաշիրի, Իջևանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: