Search
Close this search box.

Արցախում խափանվել է ինտերնետ կապը

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։

NEWS.am-ին Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Նշենք, որ Հայաստանից Արցախ մտնող՝ ֆիքսված ինտերնետ կապի մալուխները անցնում են այն տարածքով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։

Հիշեցնենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։