Search
Close this search box.

«Ալիևը խոստովանեց. ինչպե՞ս է հիմա իր մեղադրանքը ձևակերպելու Փաշինյանը». Հոխիկյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասուլիսի ժամանակ հունվարի 10-ին հայտարարել է, թե նախկինում բանակցությունների ժամանակ հայկական կողմը պատրաստ է եղել Ադրբեջանին հանձնել Արցախի հինգ շրջաններ, բայց պահել Քաշաթաղը (Լաչին) ու Քարվաճառը:

«Մինսկի խումբը ևս գտնում էր, որ Լաչինը պետք է մնա հայերին»,–նշում է Ալիևը:
Հետաքրքիր է, ինչպե՞ս է հիմա ձևակերպելու Նիկոլ Փաշինյանը իր մեղադրանքը, թե Արցախը նախկինները վաճառել էին, բայց գցեցին իր նման հարիֆի գրպանը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից