Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ զայրույթի դրսևորումներ չեն լինում. Հրանտ Թոխատյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին, ուշագրավ դիտարկում է արել. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսեւորումներ չեն լինում, բոլորը մի տեսակ հարմարվել են այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լինի:

Մինչեւ վերջ չենք հասկանում՝ ինչ պետք է անենք»: Միաժամանակ նա պնդել է, թե երկրում ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող, եւ հարկավոր է ինչ-որ բան մտածել՝ իրավիճակը փոխելու համար: «Ինչպես պայքարել՝ ես չգիտեմ: «Ելքը» այդ ուղին ընտրեց թանկացումների դեմ պայքարով, բայց որեւէ մեկն ալտերնատիվ տարբերակ չառաջարկեց: Լավ կլիներ՝ քաղաքական ուժերը բացատրեին, իմ ընտրած պառլամենտը բարի լիներ ինձ՝ քաղաքացուս, բացատրեր, ասեր, օրինակ՝ հարգարժանս, հասկանո՞ւմ ես՝ սա անհրաժեշտ էր: Բայց այդ փորձը չի արվում, ոնց որ թե բոլորը համաձայն են, որ որեւէ էքսցես չի լինում»»:

Մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: