Search
Close this search box.

«Ժամանակ». Ի հեճուկս. Ինչ հետևանքներ կունենա Սամվել Ալեքսանյանի և գեներալ Սեյրանի միջև մրցակցությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ի հեճուկս սպիրտային մագնատ Սամվել Ալեքսանյանի, դեռևս շարունակում է իրեն պատկանող գինու գործարանում օղի արտադրել:

Ինչպես հայտնի է, Սարոյանին պատկանող ձեռնարկությունում մասնաբաժին ունի նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ Ալեքսանյանն ամեն ինչ անում է այս գործը ևս բացարձակ մենաշնորհելու համար:

Թե որքան կդիմանա գեներալը՝ չենք կարող ասել, բայց որ Հայաստանում Ալեքսանյանի հետ մրցակցությունը հղի է ծանր հետևանքներով, կհաստատեն բազմաթիվ սնանկացած գործարարներ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: