Search
Close this search box.

Պաշտոնանկություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Միհրան Մաճկալյանի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի դեկտեմբերի 30-ից Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Միհրան ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»: