Search
Close this search box.

«Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինեն». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի բլոկադային և հայ-ադրբեջանական հարաբերություններին, փոխանցում է Minval-ը։

Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է.

«Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իհարկե, Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինեն։ Անթույլատրելի է Ադրբեջանի հարստություններն իր տարածքում յուրացնելու փորձը»,- հավելել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։