Search
Close this search box.

ՄԱԿ-ի արձագանքը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը երկխոսության միջոցով լուծել։

«Լաչինի միջանցք [Հայաստան/Ադրբեջան]։ Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծել, շտապ ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները եւ խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է Twitter-ում ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։