Search
Close this search box.

Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը. ինչ է ասել Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Բոլորովին վերջերս մենք անցկացրել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստ, և գործընկերներն արձանագրել են, որ մենք տնտեսության ոլորտում իրավիճակի շատ դրական զարգացում ունենք. Այս տարվա 10 ամիսներին առևտրաշրջանառությունն ավելացել է 73 տոկոսով: Սա լավ արդյունք է: Բայց մենք ձեզ հետ դեռ երեկ էինք սկսել, և հաջողվեց երեքով խոսել: Իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամեն ինչ, ինչը կապված է Ղարաբաղի հետ: Այնպես որ, ինչպես պայմանավորվել էինք, բոլոր այս հարցերը մանրամասն կքննարկենք»,- ասել է Պուտինը: